ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան լրագրողներին իրազեկել է, որ իրենք խնդրել են պաշտոնական Բաքվին Ադրբեջանում Ռուսաստանի դեսպանատան հյուպատոսական բաժնի աշխատակիցներին հնարավորություն ընձեռել այցելելու Ռուսաստանի քաղաքացիներին։ «Ցավոք, այս պահին Ռուսաստանի դեսպանին հնարավորություն չի տրվել այցելեուլ Ռուսաստանի քաղաքացիներին, այդ թվում՝ ռուսական լրատվամիջոցների լրագրողներին»,- հավելել է Զախարովան:               
 

Խաբուսիկ տպավորություն. Ալեքսանդր Շիրվանզադե (1858-1935)

Խաբուսիկ տպավորություն. Ալեքսանդր Շիրվանզադե (1858-1935)
24.12.2022 | 14:30

…Ի՜նչ սիրալի են թուրքերը, որքա՜ն քաղաքավարի ու որչափ կիրթ՝ իրանց ձևերի ու վայելուչ՝ իրանց խոսքերի մեջ:
Մարդ ապշում է՝ տեսնելով այն անդունդը, որ կա թուրքի արտաքինի և ներքինի միջև:


Ահա այդ խաբուսիկ արտաքինն է, որ այդպես կաշառում է եվրոպացուն և այնքան նպաստավոր տպավորություն թողնում նրա վրա թուրք «քաղաքակրթության» մասին:
Արևելքի մեջ ամեն ինչ եվրոպացուն թվում է խորհրդավոր և խորիմաստ, նույնչափ ամենաչնչին բաները:
Հաճախ նրա երևակայությունն է ստեղծում իմաստ և խորհուրդ՝ իրերը թանձր գունավորելու մի զարմանալի ցանկությամբ:


(«Օտար վայրերում»)
Կարլ Յալանուզյանի ֆեյսբուքյան էջից

Դիտվել է՝ 15500

Մեկնաբանություններ